A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտությունով սկսեց եվրոպաական ընտրափուլը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտությունով մեկնարկեց Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարը:
Մեր թիմն ընդգրկված է ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իռլանդիան, Շվեյցարիան և Իսլանդիան: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց դաշտի տերերի՝ Իռլանդիայի թիմի հետ: Իռլանդացի պատանիները երկուական գոլ խփեցին յուրաքանչյուր խաղակեսում և խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 4:0: Հատկապես աչքի ընկավ Մեյսոն Մելիան, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 14-ին, Շվեյցարիայի հավաքականի հետ, որն առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է Իսլանդիային: