Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները ևս 3 մեդալ ապահովեցին Եվրոպայի գավաթում (տեսանյութ)

Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին մենամարտերը:

Մեր բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթեցին իրենց մրցակիցներին, մտան կիսաեզրափակիչ և առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Իսկ ահա աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) լարված պայքարում 3:4 հաշվով զիջեց Խորվաթիայի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից:

Վաղն իր առաջին մրցամարտը կանցկացնի Ռուսլան Ասլիկյանը (54 կգ): Հոկտեմբերի 13-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները, իսկ 14-ին՝ եզրափակիչները: