A
A
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 Opel-ները և JCB տրակտորը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 51-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Opel մակնիշի, 32-ամյա Տիգրան Թաթոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները և 45-ամյա Գևորգ Դանիելյանի վարած JCB տրակտորը:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով Opel-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին բախվելով սյանն ու երկաթե ճաղավանադակին: