A
A
Վերսկսվում է Արցախից տեղահանվածներին՝ Բանկում գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը ք.Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։
Այդ մասին հայտարարություն է տարածել բանկը․
«Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ Բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարմանը:», - ասված է հայտարարության մեջ։