Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաքվեն» ԱԺ է մուտքագրում Արցախի վերաբերյալ օրինագիծը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքել է և այսօր ԱԺ է մուտքագրում կից նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ըստ որոնց, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող պաշտոնատար անձին 10-15 տարվա ազատազրկում կսպառնա։

«Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է արդիական այս օրենքի նախագիծը։ Կարծում ենք, որ արդիական է և հետևյալ բացատրությունն ենք տալիս։

Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանալի է, որ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի կարգավիճակի հետ կապված եղել են Մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի՝ Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում», – լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության ներկայացուցիչներից Ավետիք Չալաբյանը։