Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի հարցազրույցը` Հանրայինին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Սա այս է նշանակում, որովհետև Եվրամիության երկու սյուները՝ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովն արձանագրեցին այս փաստը:

🔴 Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո:

🔴 Դեռևս 2021 թվականին և ասել, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք:

🔴 Եթե մենք առաջիկայում Բրյուսելում հանդիպենք, ինչի նախնական հրապարակային պատրաստակամությունը և Ադրբեջանն է հայտնել, և մենք, և գնանք այնտեղ այդ երեք սկզբունքներն արձանագրենք՝ դա էլի կնշանակի, որ կողմերն անկեղծորեն ուզում են գնալ խաղաղության, և 70 տոկոս հավանականություն կա, որ մեկ, երկու, երեք ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Եթե ոչ՝ մենք այդ դեպքում մտածելու շատ բան կունենանք:

🔴 Նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան։

🔴 Մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից: Ես գիտեմ, որ նաև ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: