Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը փաստեց՝ մի կողմից Վեհաժողովը Վացլավ Հավելի մրցանակ է հանձնում թուրք քաղբանտարկյալ Օսման Կավալային՝ ճանաչելով մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում, միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն փոխնախագահ է ընտրում Թուրքիայի ներկայացուցչին՝ ըստ էության քաջալերելով Թուրքիայի քաղաքականությունը։

Նա նաև նշեց, թե պետք է իմանան, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության շրջանակում վերջերս գերեվարել է Ղարաբաղի քաղաքական ղեկավարներին, ինչպես 108 տարի առաջ թուրքերն էին դա անում։

Այնուհետև հետաքրքրվեց՝ ի՞նչ եք պատրաստվում անել Բաքվում բանտարկված ԼՂ ղեկավարների հետ կապված, թե՞ ապագայում էլ նրանց ենք պարգևատրելու՝ որպես քաղբանտարկյալներ։ Այս առիթով Մարիա Պեյչինովիչն Բուրիչն ասաց․ «Հույս ունեմ, որ շուտով ԵԽ քարտուղարությունից բարձր մակարդակի այց կկարողանանք կազմակերպել Ադրբեջան և Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկենք բոլոր այդ հարցերը, ինչը կներառի նաև այն խնդիրը, որը Դուք բարձրացրիք»։