A
A
ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Այն մուտք է գործել Աղդամով։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, պարզել բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշված է առաքելության վերաբերյալ տեղեկությունում:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին: