Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ս.Վ.Վերշինինը` ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության մասին Ղարաբաղում (տեսանյութ)

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունն այցելել է Լեռնային Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել առաքելության աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

«Որքանով գիտենք, խոսքը ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության մասին է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին», - նշել է նա։

«Ամեն դեպքում, սա առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի նման առաքելությունը վերջին տասնամյակներում այցելում է այս տարածք», - հավելել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը դեռ լուրջ խախտումներ չի արձանագրել Լեռնային Ղարաբաղում: