A
A
Հացի հերթի հայտնի լուսանկարի տղան Ալավերդիում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Էկավ, ասավ՝ մամա՛, ինձ նկարել են։ Ես լուրջ չընդունեցի, ասի ոչինչ, որ նկարել են։ Մյուս օրն արթնացա, տեսանք իրա նկարը սաղ կայքերի մեջ ա», – պատմում է 8-ամյա տղայի մայրը՝ Գրետա Սարգսյանը։ Իսկ համացանցում սիրելի ու ճանաչված դարձած 8-ամյա Սպարտակին արցախցի Դավիթ Ղահրամանյանն էր ամիսներ առաջ լուսանկարել շրջափակված Արցախում։
Ալավերդիում արցախցի ընտանիքները իրենց ժամանակավոր կացարաններից արդեն տեղափոխվում են հիմնական՝ վարձակալած բնակարաններ։ Ավագյանների բազմազավակ ընտանիքն արդեն տեղավորվել է վարձակալած բնակարանում։
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում