A
A
Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում մնացել է 15-ից մի փոքր ավելի հայ։ Նրանց ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը/Լեռնային Ղարաբաղը և մեկնել Հայաստան։ Ըստ իմ աղբյուրների՝ 15-ից ավելի հաստատված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները», - գրել է Բեգլարյանը X-ում։