Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը իսպանական Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն հատկապես Բեռլինը և Փարիզն առարկել են։

«Հնգակողմ ձևաչափում ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ», - ասվում է պատճառաբանությունում։