Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԼՂ-ից տեղահանված 21.266 դպրոցահասակներից 4145-ն արդեն ընդգրկվել են ՀՀ կրթական հաստատություններում (տեսանյութ)

Ներկայացնելով ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունից ստացված տվյալները՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ԼՂ-ից Հայաստան տեղահանված 21266 դպրոցահասակներից 4145-ն արդեն իսկ ընդգրկվել են ՀՀ տարբեր կրթական հաստատություններում:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 223, Արարատ՝ 758, Արմավիր՝ շուրջ 415, Գեղարքունիք՝ 179, Լոռի՝ 185, Կոտայք՝ 800, Շիրակ՝ 177, Սյունիք՝ 285, Վայոց ձոր՝ 112, Տավուշ՝ 161, Երևան՝ 850։

Նազելի Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ ընդհանուր հաշվառվածների թիվը շուրջ 95 հազար է, հետևաբար շուրջ 5000 անձ դեռ չի հաշվառվել, և կրկին հորդորեց ԼՂ-ից տեղահանվածներին հաշվառվել: