Բացել լրահոսը Փակել լրահոսը
10419168_0_84_1024_660_1920x0_80_0_0_b112e1ad1d7ea39901ccc7b46d57fa80.jpg
A A
Պաշտոնական

Գյումրիում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել. ռազմաբազայում զորավարժանքներ են․ համայնքապետարան

Գյումրիի համայնքապետարանից հայտնում են․

Հարգելի համաքաղաքացիներ,
 
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ: Զորավարժանքներն ուղեկցվելու են ձայնային ազդանշանով։
 
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել: