Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0153881
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ոճիր որակեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող գործողությունները:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը այս մասին հայտարարեց հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անձամբ գիտակցաբար չի օգտագործում «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում» արտահայտությունները, որոնք օգտագործում է հայկական կողմը:

«Ես չեմ ցանկանում ոճրագործությանն իրավական որակում տալ, բայց ասում եմ, որ դրանք ոճիրներ են»,-նշեց Կատրին Կոլոննան: