Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախից ՀՀ բռնահանվածների ներհոսքը խիստ նվազել է, նրանց թիվը այս պահին 100 625 է (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ:  

Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924:

«Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն  հասցրել հաշվառվել, անհրաժեշտ է դիմել համայնքային կենտրոններ:  Ավելի քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում:  Պատասխանատու անձանց տվյալներով մարդիկ կարող են կապնվել և անցնել հաշվառման գործընթացը:  Այս նույնականացումը խիստ կարևոր է մեզ համար, որպեսզի  հաջորդիվ  բռնի տեղահանված մարդիկ ընդգրկվեն տարբեր սոցիալական ծրագրերում, որ իրականացնում է պետությունը»,-ասաց Բաղդասարյանը: