Բացել լրահոսը Փակել լրահոսը
341d7b80-809a-bd63-933c-b80fa3dc2de1
A A
Պաշտոնական

Պահանջում ենք դադարեցնել Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և անհապաղ ազատ արձակել․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը․

Այսպես կոչված իրավապահ մարմիններն այսօր ձերբակալել են իրավաբան, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայրենիքի համար զենքը ձեռքին մարտնչած, ազնվագույն հայորդի Մուշեղ Շուշանյանին:Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված արարք` գործող կառավարիչների հասցեին հնչեցվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:Մի կողմ թողնելով առաջացած խնդրի իրավական խորը մասնագիտական հայեցակետը, քանզի այն ենթադրում է համապատասխան ընթացակարգ, սույնով անդրադառնում ենք կատարվածի քաղաքական բաղադրիչին, որն անշուշտ էական նշանակություն է ունենալու նաև հին ավանդույթների ուժով «կարվող» գործի քննության և դրա արդարացի լուծման համար:Առաջնորդվելով այն դրույթով, որ պետության գործադիր մարմնի ղեկավարության ղեկը ստանձնած անձի խոսքը պաշտոնական է և չի ենթադրում այլակարծություն` մեջբերենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքերից մեկում բառացիորեն հնչած հետևյալ միտքը` «որ պահին ժողովուրդը որոշեց ինձ գնդակահարել պատի տակ, հնազանդ կանգնած եմ»:Տվյալ հայտարարությամբ վարչապետ Փաշինյանը փաստացի կանաչ լույս է վառել ժողովրդի համար` քննարկումներ կազմակերպել և որոշում կայացնել իր վերաբերյալ, ինչպիսի գործընթաց սկսելու նախաձեռնություն կարող է դիտվել Մուշեղ Շուշանյանին հանիրավի մեղսագրվող արարքը:Այդուհանդերձ, սույնով լիակատար աջակցություն ենք հայտնում մեր պայքարակից ընկեր Մուշեղ Շուշանյանին, համարում ենք նրան ռեժիմի կողմից քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձ, պահանջում ենք դադարեցնել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և անհապաղ ազատ արձակել:Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ