A
A
Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաակարիի կամրջից երեկ ձերբակալված գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ մասնակցություն և քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի Հանրապետություն»։
Ըստ Բաքվի՝ Ռուբեն Վարդանյանը, «լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը մուտք է գործել Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, մասնակցել Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձևավորմանն ու գործունեությանը, ինչպես նաև մասնակցել է ապօրինի ռազմական կանավորներին զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա մատակարարելով, որոնք հետո հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի գերատեսչությունների, կազմակերպությունների և անհատների վրա, հանգեցրել մահվան և այլ ծանր հետևանքների»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ Վարդանյանը չորս ամսով կալանավորվել է։
53-ամյա Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։