Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ԼՂ-ի հայության ելքը շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում ենք միջազգային հանրությանը: ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները միջազգային տարբեր խաղացողների կողմից կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- նշեց վարչապետը: