Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդյո՞ք կարող է Հայաստանը կորցնել Ռուսաստանին. հարց Լավրովին (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։

Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Հայաստանը կորցնել Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում առաջատար քաղաքական գործիչներից մի քանիսը ցանկանում են նման սցենար տեսնել և նայում են դեպի Արևմուտք։

«Գիտեք, այնտեղ շատերն են ցանկանում կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ եթե նրանք իրենց հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, ինչպես պարզ է դառնում ՀՀ ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա ճիշտ կլինի՝ ուսումնասիրեն ԱՄՆ նորագույն պատմությունն ու տեսնեն՝ ինչպես է ԱՄՆ-ն վարվում նրանց հետ, որոնց ձգտում էր իր հովանու տակ վերցնել։

«Այս բոլոր մարդկանց ճակատագիրը խիստ աննախանձելի է», - շեշտել է նա։

Լավրովը նաև ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։

«Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանին՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում և ուղիղ խոսում այդ մասին», - նշել է նա։