Բացել լրահոսը Փակել լրահոսը
1120510
A A
Հասարակություն

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

 Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով,-նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։