A
A
Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ: [ԱՀ առողջապահության նախարարություն]