Բացել լրահոսը Փակել լրահոսը
16953371391721
A A
Պաշտոնական

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: 

Հանդիպման առանցքում է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:  

Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը: