Բացել լրահոսը Փակել լրահոսը
380643409_1365782564020945_4201809295957276587_n
A A
Պաշտոնական

Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է.
 
Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով:
 
Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն գործում:
 
Արցախի բնակչությունը, լինելով հյուծված, զրկված ողջ ունեցվածքից, տներից, չունենալով կապ, էլեկտրաէներգիա, գազ, ստիպված է գիշերել փողոցներում, նկուղներում կրակոցների տակ:
 
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել ու վիրավորում են պատճառել նաև կանանց, երեխաների ու տարեցների: Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում չեն դադարում կրակոցները:
 
Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000 էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան: