A
A
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ- ադրբեջանական սահմանին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Այս մասին X-ի («Թվիթեր») իր էջում գրել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։
«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը»,- նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրությունում։