Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Օգնության ցուցաբերում ԼՂ բնակիչներին (տեսանյութ)

ՌԴ ՊՆ հայտարարությունը․

Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։

 Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

 Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5 հազար մարդ. Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա։