Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ պատերազմ 2023
A A
Պաշտոնական

Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր էջում նոր տվյալներ է հրապարակել․

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։ Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։