Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դիմել իր երկրպագուներին
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անմիջապես արձագանքել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
«120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա մտածված շրջափակումից, սովից և մարդասիրական մուտքերի հնարավորությունները մերժելուց հետո։
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներիս արձագանքել և օգնել տարածել խաղաղություն վերահաստատելու ձայնը:
Երեխաները թիրախ ՉԵՆ, բայց արդեն 1 երեխա սպանվել է, իսկ 11-ը՝ վիրավորվել», - իր սոցցանցում գրել է Հենրիխ Մխիթարյանը։