A
A
Այս պահին կոնտակտի մեջ ենք կողմերի հետ․ Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Ղարաբաղի տարածքում այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին տեղեկացրել է Մոսկվային, եւ ինչպես այդ միջոցառումները կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի վրա:
«Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի ունեցած շփումների արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի արտաքին գործերի նախարարության գծով։ Ինչ վերաբերում է ծանուցմանը, մենք այդ տեղեկությունը ստանում ենք ադրբեջանական կողմից»,-ասել է Զախարովան։