A
A
Երևանի ընտրությունների դիտորդները զարմացած են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընտրատեղամասերում շարունակվում են ավագանու ընտրությունները:
9/39 ընտրատեղամասը ժամը 16.45-ին պահին ոչ մի ընտրող չկար։ Անգամ դիտորդները զարմացած էին մարդկանց հոսքի պակասից։ Բայց հինգ րոպե անց կտրուկ փոխվեց իրավիճակը, և ընտրողներն իրար ետևից սկսեցին ժամանել ընտրատեղամաս։
Իսկ ահա Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայված 9/37 և 9/38 ընտրատեղամասերում չնայած մեծ էր ընտրողների ակտիվությունը, բայց չկար մարդկանց կուտակումներ, հերթեր և այլն։ Ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով։
Նշենք, որ ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20-00-ին։