Արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել․ բարոնուհի Քերոլայն Քոքս. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին․
«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեափանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։ Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», - ասաց բարոնուհին։