
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Այս մասին ասված է դիտորդական առաքելության X սոցցանցի (նախկին` Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
«ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, դեսպան Վասիլիս Մարագոսը (ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան ), պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միասին կտրեցին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տավուշյան գրասենյակի բացման ժապավենը», - նշված է գրառման մեջ։
🔔Today marks the opening of #EUMA operating base in Ijevan
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 12, 2023
🤝HoM Markus Ritter together with Head of @EU_Armenia, Ambassador Vassilis Maragos, Deputy Defence Minister Hrachya Sargsyan, & Governor of Tavush Province Hayk Ghalumyan cut the ribbon to the new EUMA offices in Tavush pic.twitter.com/YNy5pclK9x