Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ․ Վլադիմիր Պուտին (տեսանյութ)

Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  մասնավորապես հայտարարել է․

Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաեւ Ղարաբաղի տարածքը։

Սա տեղի է ունեցել, եւ դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իհարկե, այստեղ այլ հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր, դա այդպես է։

Մանդատը դեռ ուժի մեջ է, եւ մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա։

Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների և օգնություն չցուցաբերելու մասին հարցին՝ Պուտինը նշել է. «Ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը՝ Ղարաբաղի կարգավիճակը, որոշել է հենց Հայաստանը։ Սա է ամբողջ խնդիրը»: