Բացել լրահոսը Փակել լրահոսը
1119249
A A
Հասարակություն

Վահագն Գրիգորյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ Վահագն Գրիգորյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը։

Վարչապետ Փաշինյանը նշանակման որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով։