Բացել լրահոսը Փակել լրահոսը
15621_am_2
A A
Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվող Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի Դաշնության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:

Ինչպես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից, միջոցառման սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և երկու երկրների փորձագիտական շրջանակների համագործակցությունը:

Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից, տարածաշրջանային զարգացումներից և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: