Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ է անում Ռուսաստանը ԼՂ-ում լարվածությունը թուլացնելու համար․ հարց Զախարովային (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունն ԱԳՆ-ի, ՊՆ-ի և այլ պրոֆիլային գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի կարգավորման համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է Մոսկվան ձեռնարկում Արցախում իրավիճակի կարգավորման համար:

Նա հիշեցրել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ տարածաշրջաբն կատարած այցերի մասին:

«Մենք գործում ենք 2020-2022-ի ընթացքում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում:

Մենք հանդես ենք գալիս դեպի տարածաշրջան ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին: Կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից:

Չենք կարող չնշել այն փաստը, որ տվյալ դեպքում Եվրամիությունը, ինչպես որ նախկինում է եղել, անամոթաբար Ռուսաստանից վերցնում է նախաձեռնությունները, ընդ որում ԵՄ-ի գործողությունները ընդհանուր առմամբ չեն հանգեցնում իրավիճակի կարգավորմանը:

Երևանի կողմից Ռուսաստանին մեղադրելու քաղաքական հռետորաբանությունն անընդունելի է, քանի որ դա առաջին հերթին վնասում է օգնության կարիք ունեցող մարդկանց: Իրականում հարց է առաջանում՝ նման քաղաքական հայտարարությունները, որոնք Երևանում իրենց թույլ են տալիս բավականին բարձրաստիճան գործիչներ՝ ինչի՞  համար է այս ամբողջ հռետորաբանությունը, պատասխանատվությունը ձեր վրայից գցելո՞ւ, թե՞, այդ մասին չեմ ցանկանում մտածել, բայց շատ փորձագետների կարծում են, որ դա հարցի լուծումը բարդացնելու համար է արվում:

Կարծում եմ՝ հիմա պետք է ամեն ինչ անել իրավիճակը բարելավելու և մարդկանց տառապանքները նվազագույնի հասցնելու համար: Վերջին օրերին Երևանից հնչող նման հայտարարությունները վնասում են գործին և օգուտ չեն բերում գլխավոր խնդրին՝ մարդկանց օգնելուն», - ասել է Զախարովան: