Պատասխանատու են Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանը․ Նորիկ Նորիկյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը կարծում է, որ Երևանի բնակիչները ցանկանում են իր կուսակցությանը տեսնել Երևանի ավագանիում և այս քաղաքական ուժից ակնկալում են ավելի մեծ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա։ Նորայր Նորիկյանը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքի մասին։
«Շնորհակալություն եմ հայտնում երևանցիներին մեր նկատմամբ դրսևորած ընկալման համար, մեր նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք բավականին համարժեք են գնահատում թե՛ մեր հնարավորությունները, թե՛ մեր հավակնությունները։ Երևանցիները, այո, կուզենային մեր քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանում և ավելին՝ ավելի մեծ քաղաքական ազդեցություն են ակնկալում տեսնել։ Այդ իսկ պատճառով մեր շանսերը գնահատում եմ շատ լավ։ Մենք շատ լավ տեմպի մեջ ենք, ձնագնդի էֆֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ՝ համակրանքը օր օրի մեծանում է»,- ասաց Նորիկյանը։
Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքները իսկապես ազատ կամարտահայտման միջոցով լինեն, իրենց քաղաքական ուժը հնարավորություն ունի շրջադարձային արդյունք արձանագրել։
«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։
«Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։