A
A
Գուրգեն Ներսիսյանը ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից. ո՞վ է փոխարինելու նրան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,-նշել էր Արայիկ Հարությունյանը: