Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաքվեն ԿԸՀ-ին է հանձնում հավաքված 58 հազար ստորագրությունները (տեսանյութ)

«Հայաքվե» նախաձեռնությունը 58,000 ստորագրությունը հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Մեր այս օրենսդրական նախաձեռնությանը միացած բոլոր քաղաքացիների ստորագրությունները պաշտոնապես հանձեցինք ԿԸՀ-ին: Սա երկար գործընթաց է, բայց օրենքով է սահմանված: Մենք դեռ ժամկետներից էլ շուտ ենք հանձնում: Մենք այս ընթացքում ստորագրությունները թվայնացրել ենք, պարզել ենք, թե որքան սխալ է եղել, մեր հաշվարկներով դրանք անգամ կես տոկոսը չի գերազանցում»,- հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ նշել է, որ հենց Երևանում է որոշվելու Արցախի ու Հայաստանի ապագան ու ճակատագիրը, իսկ արցախցիները իրենցից կախված ամեն ինչ անում են Արցախի փրկության համար` ֆիզիկապես դիմանալով սովին, ճնշմանը, Ադրբեջանի առևանգումներին։

«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար: