A
A
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱԺ Ամառային դպրոց ծրագրի աշակերտների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի աշակերտների հետ: Նախագահը հանդես է եկել «Ժողովրդավարության դերը պետական կառավարման համակարգում» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում խոսել է հայաստանյան պետական համակարգի ձեւավորման գործընթացի ու պատմության դրվագների վերաբերյալ: Ելույթի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել անկախացման առաջին տարիներին երկրում տիրող ընդհանուր իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել է պետական ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին ներկայումս առկա մարտահրավերներին եւ դրանց լուծման ուղիներին: Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է աշակերտների հարցերին: