Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Պատվիրակությանն ուղեկցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: