Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախցիները առևանգված երիտասարդների մասին տեղեկություն ստանալու պահանջով հավաքվել են Վերածննդի հրապարակում (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ ստանալու Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման դեպքի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետ կապված:

Նախագահը հրապարակում պատասխանել է բարձրացված հարցերին, լսել քաղաքացիների մտահոգությունները: Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախագահը նիստ կհրավիրի այսօր ժամը 21-ին, Ազգային ժողովում: