A
A
Ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա երիտասարդը մահացել է․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 20-ին ժամը 08:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։