Բացել լրահոսը Փակել լրահոսը
EU-mission
A A
Պաշտոնական

Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատում է` կրակ է բացվել Ադրբեջանի կողմից. նախորդ հրապարակումը հեռացվել է

Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր հաղորդագրություն է տարածել, հաստատելով, որ կրակոցներ են հնչել Ադրբեջանի կողմից։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ որևէ անդամ չի տուժել», - ասված է հայտարարության մեջ։

Նախորդ հայտարարությունը, որով ԵՄ առաքելությունը հերքում էր ադրբեջանական կողմից կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը, հեռացված է։