Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ 1
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
 
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
 
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն