A
A
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ԻԻՀ քաղաքացու կողմից շահագործվող ավտոբուսի խցիկից, հայտնաբերել են 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որի նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ:
Գտնված գլանակներից յուրաքանչյուրում առկա էր թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ՝ 1820 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։