Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս դատարանում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքն ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատավություն կկրեր այն ժամանակ, և ոչ թե հիմա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ուրախ չէ պաշտպանել մեկին, ով իրեն զրպարտել է իրեն, բայց իրականությունը դա է։
Դատախազ Էդգար Արսենյանի հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի հետ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ նախաքննության ժամանակ ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»:
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքը Սերգո Կարապետյանի հետ վերջինից որպես գյուղնախարար աշխատելու տարիներին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Սերգո Կարապետյանի հետ ունեցել է զուտ աշխատանքային հարաբերություններ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ծրագրի հետ կապված կոնկրետ հանձնարարություն Սերգո Կարապետյանին ինքը տվել է, թե ոչ, ՀՀ երրորդ նախագահը նշեց.
«Ոչ, ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին և որակով։ Ուրիշ որևէ այլ ցուցում ես նրան չեմ տվել»:
Հարցին՝ արդյո՞ք Սերգո Կարապետյանն այդ ծրագրի շուրջ նախագահին զեկուցելիս որևէ կերպ ասե՞լ է, որ «Ֆլեշ» ընկերությունն է ցանկություն հայտնել նշված ծրագրին մասնակցելու, Սերժ Սարգսյանն ասաց, որ չի զեկուցել այդ մասին.
մանրամասները՝ տեսանյութում