Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն այսօր խորհրդարան ներկայացրեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Նա հայտարարել էր, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին՝ «Մայր Հայաստան» դաշինքով:

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչու է նախընտրում անձեռնմխելիությունից զրկվել՝ նա պատասխանեց. «Սա քաղաքական մեսիջ է մեր հանրությանը: Ես դիմում եմ դրանով մեր ժողովրդին եւ ասում եմ՝ ինձ համար չեմ ապահովագրել պատգամավորական աշխատանք, կմասնակցեմ Երեւանի ընտրությանը, կստացվի՝ կստացվի, չէ՝ հետ կգնամ աշխատանքի: Այդպիսի բան չկա: Ես ինքս վճռականություն եւ կոնկրետ դիրքորոշում եմ պահանջում եւ խնդրում մեր քաղաքացուց եւ նախապես ինքս անում եմ որոշակի գործողություն, որպեսզի ցույց տամ՝ մենք ոչ թե քաղաքապետի կամ առավել եւս՝ Երեւանի ավագանու մանդատի հարց ենք լուծում, այլ դիտարկում ենք Երեւանի ավագանու ընտրությունը՝ որպես ամբողջական իշխանափոխություն իրականացնելու քայլ: Կոնին դրվում է այն, ինչ ես այս պահին ունեմ եւ ակնկալում եմ այն մանդատը, ինչը հնարավորություն կտա անել ամբողջական իշխանափոխություն»:

Մանրամասները՝ տեսանյութում․