Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքվից և Երևանից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ամեն պայմանի․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Մոսկվան ակտիվորեն համագործակցում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։

Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:

«Ռուսական կողմն ակտիվորեն օգնում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական խողովակները բոլոր մակարդակներում։ Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտաքին գործերի նախարարները, վերջերս էլ է նման հանդիպում կայացել»,- ասել է Զայցևը:

Նրա փոխանցմամբ, Բաքվից և Երևանից հնչող հայտարարությունները հնարավորինս արագ խաղաղության հասնելու հանձնառության մասին, դեռ չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են ընդունել որևէ պայմանագիր: «Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ խնդիրների շուրջ»,- ասել է Ալեքսեյ Զայցևը։