«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։ Այս մասին տեսաուղերձում ասաց շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- տեսաուղերձում ասաց Անդրանիկ Թևանյանը։